
Ընկերասեր առյուծը սաֆարիի ժամանակ ցատկել է ջիպի մեջ ու վախեցրել զբոսաշրջիկներին

Առյուծը սաֆարիի ժամանակ ցատկել է ջիպի մեջ ու վախեցրել զբոսաշրջիկներին: Տեսանյութի վրա ուշադրություն է դարձրել Daily Mail հրատարակությունը։ Հոլովակը նկարահանվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգերտ ազգային բնայգում:
Դրանում երեւում է, թե ինչպես է մեքենայում գտնվող ուսանողների խմբի վրա ցատկում սպիտակ առյուծը: Դրսում կանգնած ուղեվարը մի քանի անգամ ուղեւորներին խնդրում է հանդարտվել, իսկ այնուհետեւ դանդաղորեն նրանց դուրս է բերում ավտոմեքնայից: Կենդանին, իր հերթին, չէր շտապում լքել փոխադրամիջոցը:
«Վարորդը մեզ ասում էր, որ առյուծներն ավտոմեքենաներն ընկալում են որպես խաղալիքներ, եւ որ նրանք կարող են ցատկել մեզ մոտ, բայց մենք կարծում էինք, թե դա կատակ է»,-պատմել է տեսանյութը նկարահանած ուսանողը: Ավտոմեքենայի վրա ցատկած Զեւս անունով առյուծին մեծացրել են մարդիկ, ուստի նա բարյացակամ է վերաբերվում նրանց:
Շատ չանցած վարորդը կարողացել է քշել առյուծին, եւ ուսանողները շարունակել են իրենց ճամփորդությունը: