
Գատուզոն «Միլանի» հետ կստորագրի եռամյա պայմանագիր

«Ռոսոներների» նախկին հենակետային Ջենարո Գատուզոն նախորդ տարվա նոյեմբերին գլխավորեց «Միլանը»: Այս ընթացքում Գատուզոն անցկացրած 23 խաղերից 13-ում հասել է հաղթանակի և Չեմպիոնների լիգայի գոտուց հետ է մնում ընդամենը 5 միավորով:
Ինչպես հաղորդում է Corriere dello sport-ը, ակումբի ղեկավարները մտադիր են շարունակել համագործակցությունը Գատուզոյի հետ և արդեն համաձայնեցրել են մարզչի հետ նոր պայմանագիրը: Ըստ պարբերականի տեղեկության՝ գործարքը նախատեսված կլինի 3 տարվա համար, ընդ որում, Ջենարոյի աշխատավարձը տարեկան կկազմի 2 մլն եվո:
Սպասվում է, որ պաշտոնապես պայմանագիրը կստորագրվի արդեն այս չորեքշաբթի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը