Բաժիններ՝

Տուխելը չի լինի «Արսենալում», նա կգլխավորի ՊՍԺ-ն

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը հաջորդ մրցաշրջանում կարող է գլխավորել ՊՍԺ-ն: Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Տուխելը հրաժարվել է հաջորդ մրցաշրջանում գլխավորել «Բավարիան», քանի որ նա դիտարկում է այլ եվրոպական թոփ-ակումբում աշխատելու հնարավորությունը:

Շատ ԶԼՄ-ներ ենթադրեցին, որ Թոմասը դառնալու է «Արսենալի» նոր գլխավոր մարզիչը, սակայն Sport Buzzer պարբերականը հերքում է տվյալ վարկածը: Ըստ պարբերականի տեղեկության՝ Տուխելը բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ, և հենց ֆրանսիական ակումբը կդառնա նրա հաջորդ աշխատավայրը:

Հաղորդվում է նաև, որ գերմանացի մասնագետին իր թիմում է ուզում տեսնել «Չելսին», որը պլանավորում է բաժանվել Անտոնիո Կոնտեից: Այնուամենայնիվ, Տուխելի համար պայքարում ֆավորիտ է հանդիսանում ՊՍԺ-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031