Բաժիններ՝

«Ռեալն» ամռանն ուզում է ձեռք բերել Մոհամեդ Սալահին, Ռոբերտ Լևանդովսկուն և ևս մի քանի թոփերի

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն արդեն աշխատանքներ է տանում տրանսֆերային շուկայում հաջորդ մրցաշրջանի համար և ուզում է ամռանը ձեռք բերել մի քանի ֆուտբոլիստների:

Մադրիդցիներն ուզում են գնել Ալվարո Ոդրիոսոլին՝ որպես Դանի Կարվախալի փոխարինող: Ֆուտբոլիստի հրաժարագինը «Ռեալ Սոսիեդադում» կազմում է 40 մլն եվրո:
Երիտասարդ կիսապաշտպան Մարկոս Լյորենտեի՝ թիմից տեղափոխվելու դեպքում «Ռեալը» պատրաստ է դիտարկել «Բորուսիայի» ֆուտբոլիստ Յուլիան Վայգլի թեկնածությունը, «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Էմրե Ջանի և «Զենիթի» կիսապաշտպան Լեոնարդո Պարեդեի թեկնածությունները:

Լրջորեն կկերպարանափոխվի նաև հարձակման գիծը: Հարձակվողի դիրքում Մադրիդը դիտարկում է Ռոբերտ Լևանդովսկուն: Բացի այդ, եթե թիմից հեռանա Գարեթ Բեյլը, «Ռեալը» կաշխատի գնել Մոհամեդ Սալահին «Լիվերպուլից»: Ինչպես հաղորդում է AS-ը, ակումբը չի մոռանում նաև Էդեն Ազարին և Նեյմարին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս