«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Իսկոյի համար «Ռեալին» առաջարկել 36 մլն եվրո
Բայց ֆուտբոլիստի հրաժարագինը 700 մլն եվրո է: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան առաջվա նման ուզում է իր թիմում տեսնել իսպանացի կիսապաշտպան Իսկոյին:
Նախորդ տարիներին Իսկոն արդեն մերժել է «քաղաքայիններին», բայց հիմա Պեպը լավատեսորեն է տրամադրված: Փետրվարին հաղորդվեց, որ Իսկոն դժգոհ է իր մի քանի թիմակիցների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքից և խաղաժամանակից:
Ինչպես հաղորդում է AS-ը, Գվարդիոլան ղեկավարության հետ արդեն քննարկել է Իսկոյի ձեռքբերման հարցը: «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է առաջարկել «Ռեալին» 36 մլն եվրո: Միևնույն ժամանակ, խաղացողի պայմանագրում նախատեսված հրաժարագինը կազմում է 700 մլն եվրո: «Մանչեսթեր Սիթիից» բացի, Իսկոյի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Արսենալը» և «Բարսելոնան»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը