Բաժիններ՝

ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Դանիան և մի շարք այլ երկրներ արտաքսում են ռուս դիվանագետներին. tert.am

ԱՄՆ-ն որոշում է կայացրել 60 ռուս դիվանագետի արտաքսման և Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակման մասին՝ ի նշան «Սկրիպալի գործով» Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ համերաշխության: tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ վարչակազմից պաշտոնյան:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն արտաքսում է ՌԴ դիվանագիտական առաքելությունների 48 աշխատակիցների և ՄԱԿ-ում առաքելության ևս 12 աշխատակցի:

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է արտաքսել ԱՄՆ-ից հետախուզության տասնյակ ռուս սպաների (նկատի ունի ռուս դիվանագետներին-tert.am) և փակել Սիեթլում ռուսական հյուպատոսությունը՝ մեր սուզանավերի բազային դրա մոտ լինելու պատճառով»,- ասել է պաշտոնյան լրագրողներին:

«ԱՄՆ-ն ձեռնարկում է այդ գործողությունները ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների և ամբողջ աշխարհում իր գործընկերների հետ միասին՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայում ռազմական քիմիական զենքի կիրառման, որը վերջին դեպքն էր աշխարհում շարունակվող ապակայունացնող գործողությունների շարքում»,- հավելել է նա:

Ամբողջությամբ՝ tert.am կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս