Արկտիկայում սառույցների մակերեսը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշների. NASA
Արկտիկայի սառցե գլխարկի մակերեսն անցած ձմռանը գրեթե չի փոխվել. մարտի կեսերին դրա մակերեսը հասել է առավելագույն ցածր ցուցանիշների՝ գերազանցելով 2015, 2016 եւ 2017 թվականների ռեկորդները: Այդ մասին հայտնել է NASA-ն:
Արկտիկայում սառույցների մակերեսը վերջին տարիներին սրընթաց կերպով կրճատվում է՝ պարբերաբար սահմանելով Երկրի հյուսիային սառցե գլխարկի նվազագույն մակերեսի նոր «ձմեռային» եւ «ամառային» ռեկորդներ:
Այս տարին, ինչպես նշում է NASA-ի Գրինբելտի Գոդարի անվան տիեզերական թռիչքների կենտրոնի (ԱՄՆ) կլիմայագետ Քլեր Փարկինսոնը, շարունակել է ռեկորդների շարքը. այս տարվա մարտի 17-ին արկտիկական սառույցների մակերեսը կազմել է ընդամենը 14,48 միլիոն քառակուսի կիլոմետր, ինչը ֆիզիկապես նույնական է այն մեծություններին, որոնք դիտարկվել են 2017 թվականի գարնան սկզբին:
Այդ մեծությունն, ինչպես նշում են կլիմայագետները, շարունակում է ձմեռային ամիսների ընթացքում սառցի մակերեսի կրճատման միտումը, որը պոտենցիալ կերպով կապված է դեկտեմբերին, հունվարին եւ փետրվարին Արկտիկայում եւ ամբողջությամբ վերցված ամբողջ հյուսիսային կիսագնդում անոմալ բարձր ջերմաստիճանների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: