
«Մանչեսթեր Յունայթեդը» 230 մլն եվրո կտրամադրի Ժոզե Մոուրինիոյին՝ «Ռեալից» և ՊՍԺ-ից աստղեր գնելու համար

«Մանչեսթեր Յունայթեդը» պլանավորում է հերթական խոշոր վերակառուցումը: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գնումների համար կստանա 30 մլն եվրո:
Պորտուգալացի մարզչի համար ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակներն են Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Ռաֆայել Վարանը և Թոնի Կրոսը: Որպես այլընտրանքային տարբերակներ՝ Մոուրինիոն դիտարկում է Մարկինյոսին, Մարկո Վերատիին (երկուսն էլ՝ ՊՍԺ) և Ալեքս Սանդրոյին («Յուվենթուս»):
«Մանչեսթեր Յունայթեդը» ծախսերի մի մասը կարող է կատարել Պոլ Պոգբայի վաճառքից ստացված գումարից, ով անհաջող մրցաշրջան է անցկացնում: Չի բացառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացուն կառաջարկի «Ռեալին»՝ նրան ներառելով Վարանի և Կրոսի գործարքների մեջ, հաղորդում է The Mirror-ը:
«Կարմիր սատանաները» Պոլ Պոգբային գնել են 2016թ. ամռանը «Յուվենթուսից»՝ 106 մլն եվրոյի դիմաց, որն այդ պահին ռեկորդային էր: 2017-18թթ. մրցաշրջանում Պոլն անցկացրել է 27 հանդիպում, դարձել է 3 գոլի հեղինակ և կատարել է 10 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը