
«2 մարզումներից հետո ինձ սպառված եմ զգում. երբեք այսքան չեմ վազել». Ուսեյն Բոլտ

Բայց ճամայկացին չի հանձնվում: Լեգենդար վազորդ Ուսեյն Բոլտը կիսվել է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրած մարզումների տպավորություններով:
«Ես աշխատելու եմ սպորտային տեսանկյունից: Ցանկանում եմ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ դա հնարավոր է: Ես ցանկանում եմ խաղալ թոփ-5 առաջնությունների թիմերից մեկի կազմում:
Այս երկու օրերի ընթացքում ես իսկական հաճույք եմ ստացել: Բայց պետք է խոստովանեմ, որ ինձ սպառված եմ զգում: Երբեք այսքան չեմ վազել»,- ասել է Բոլտը Bild-ին:
Մարզումների ժամանակ Ուսեյնն արդեն աչքի է ընկել գոլով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը