
Անտուան Գրիզմանը պատրաստ է աշխատավարձի իջեցման՝ հանուն «Բարսելոնայի»

Կատալոնացիները մոտ են ևս մեկ թոփային տրանսֆերի: «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պատրաստ է աշխատավարձի իջեցման, որպեսզի ամռանը պայմանագիր ստորագրի «Բարսելոնայի» հետ: Փոխարենը հարձակվողին առաջարկել են պայմանագրի մեջ ներառել մի շարք բոնուսներ:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Բարսելոնան» պատրաստ է մի փոքր բարձրացնել աշխատավարձը, եթե «հնդկացիները» համաձայնեն ֆուտբոլիստի վաճառքի գումարը բաժանել 2 մասի:
2018թ. ամառվանից Գրիզմանի հրաժարագինը կկազմի 100 մլն եվրո:
Պրիմերայի 2017-18թթ. ընթացիկ մրցաշրջանում Անտուանը 26 խաղերում դարձել է 17 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը