Բաժիններ՝

«Ուզում եմ գրավել ԱՄՆ-ը, ինչպես գրավեցի Եվրոպան». Զլատան Իբրահիմովիչ

«Լոս-Անջելես Գալաքսիի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը խոսել է ԱՄՆ-ը գրավելու ցանկության մասին:

«Ես սովոր եմ այնպիսի բաներին, ինչպիսին պաշտոնական ներկայացումներն են: Ես առաջին անգամը չէ, որ փոխում եմ ակումբային գրանցումս:

Եվ ես շատ ուրախ եմ: Գիտեմ, թե ինչի  համար եմ եկել այստեղ, ինչ եմ ուզում անել: Սա ինձ համար նոր արկած է, նոր մարտահրավեր:

Ուզում եմ գրավել ԱՄՆ-ը այնպես, ինչպես գրավեցի Եվրոպան: Ես այրվում եմ անհամբերությունից:

20 տարի Եվրոպայի տարբեր առաջնություններում խաղալուց, շատ ու շատ հաղթանակներ տոնելուց հետո, ես որոշել եմ փոխել մայրցամաքը: Այժմ ժամանակը MLS-ում խաղալու համար է:

Ես երկար չեմ մտածել ակումբի մասին, քանի որ այս ակումբն ինձ համար է: Նրանք կարիք չունեին ինձ ընտրելու, քանի որ ես ընտրել էի նրանց:

Ես այստեղ եմ հաղթելու և ամեն ինչ էլ ավելի լավ անելու համար»,- պատմել է շվեդ ֆուտբոլիստը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս