Բաժիններ՝

Պերեսն ուզում է Զիդանին պահել «Ռեալում». Մարզիչը կորոշի մայիսին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է շարունակել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ:

45-ամյա ֆրանսիացին դեռևս որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ և ամեն ինչ կորոշի մայիսին՝ հաշվի առնելով, թե ինչպես կավարտվի մրցաշրջանը:

Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ անկախ  Զիդանի որոշումից, մադրիդյան ակումբն արդեն իսկ փնտրում է Զիդանի հավանական փոխարինողներին, սակայն անձամբ Պերեսն անելու է ամեն ինչ ֆրանսիացի մասնագետին պահելու համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս