
«Որքան ինձ հայտնի է, Գրիզմանը մնում է մեզ մոտ». «Ատլետիկոյի» նախագահ

Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն պատմել է, որ թիմի հարձակվող Անտուան Գրիզմանը չի լքի ակումբն ամռանը:
«Որքան ինձ հայտնի է, Գրիզմանը մնում է մեզ մոտ:
Նրա ապագայի հետ կապված ոչ մի փոփոխություն չի եղել, քանի որ նա մեր ֆուտբոլիստն է և ունի պայմանագիր:
Մենք գիտենք, որ Աշխարհի առաջնությունը շատ կարևոր է նրա համար, և մենք մինչև այդ կխոսենք նրա հետ»,- նշել է Սերեսոն:
Սիրարփի Աղաբաբյան