Բաժիններ՝

«Մենք շատ ուրախ ենք և հպարտ, որ Յուրան միացավ մեզ». «Յուրգորդեն»-ի մարզական տնօրեն

Շվեդական «Յուրգորդեն»-ի մարզական տնօրեն Բոսսե Անդերսոնն անդրադարձել է թիմի նորեկ Յուրա Մովսիսյանին: «Մենք շատ ուրախ ենք և հպարտ, որ Յուրան միացավ մեզ «Ռեալ Սոլթ Լեյք»-ից վարձավճարով՝ վեց ամիս ժամկետով: Եթե համագործակցությունը ստացվի, մենք հնարավորություն ունենք երկարաձգել պայմանագիրն ամբողջ մրցաշրջանի համար: Սա լավ գործարք է, շատ ուժեղ հարձակվող է միանում մեզ, ով գերազանց տպավորություն է թողել մեզ վրա: Շատ հետաքրքիր կլինի տեսնել Յուրային «Յուրգորդեն»-ի կազմում: Նա մի ժամանակահատված խաղային պրակտիկա չի ունեցել, բայց մարզվել է անհատապես: Իհարկե, որոշ ժամանակ կպահանջվի ամբողջ ուժով խաղալու համար, բայց մենք լավ կազմ ունենք, այնպես որ, ես հանգիստ եմ»,- Անդերսոնի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Շվեդիայի ֆուտբոլի ավարտված առաջնությունում «Յուրգորդեն»-ը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, ինչը թիմին իրավունք է տվել մասնակցել Եվրոպայի լիգայի որակավորման փուլին: Շվեդիայի նոր առաջնությունը կմեկնարկի ապրիլի 1-ին։

Մովսիսյանը 2007-2009 թվականներին հանդես է եկել «Ռեալ Սոլթ Լեյք»-ում, որտեղից տեղափոխվել է դանիական «Ռանդերս», այնուհետև՝ ռուսաստանյան «Կրասնոդար» ու «Սպարտակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս