Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանը տեղափոխվել է շվեդական ակումբ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ից տեղափոխվել է շվեդական «Յուրգորդեն» ակումբ: Ինչպես փոխանցում է շվեդական ակումբի պաշտոնական կայքը, 30-ամյա ֆուտբոլիստը 6 ամսվա պայմանագիր է կնքել թիմի հետ՝ այն հետագայում երկարաձգելու հնարավորությամբ:

Շվեդիայի ֆուտբոլի ավարտված առաջնությունում «Յուրգորդեն»-ը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, ինչը իրավունք է տվել թիմին մասնակցել Եվրոպայի լիգայի որակավորման փուլին: Շվեդիայի նոր առաջնությունը կմեկնարկի ապրիլի 1-ին։

Մովսիսյանը 2007-2009 թվականներին հանդես է եկել «Ռեալ Սոլթ Լեյք»-ում, որտեղից տեղափոխվել է դանիական «Ռանդերս», այնուհետև ռուսական «Կրասնոդար» ու «Սպարտակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031