Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների հավաքականը պարտվեց Դուբայի մրցաշարի առաջին խաղում
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային թիմը պարտությամբ մեկնարկեց «Դուբայ գավաթ»-ի խաղարկությունում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Դուբայում մեկնարկեց «Դուբայի Գավաթ 2018» միջազգային մրցաշարը: Առաջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը խաղաց ԱՄԷ-ի Մ-19 ընտրանու հետ և զիջեց 0:4 հաշվով:
Հայաստանի Մ-19 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր`
12. Հարություն Մելքոնյան, 3. Դավիթ Գրիգորյան, 2. Պերճ Պողիկյան, 4. Կարեն Հովհաննիսյան, 8. Արսեն Եղիազարյան, 9. Արմեն Հովհաննիսյան, 10. Ժիրայր Շաղոյան, 11. Նարեկ Գրիգորյան, 18. Էրիկ Ազիզյան, 20. Ժան Շահնազարյան, 22. Սերգեյ Արուտյունյան
Պահեստայիններ՝ 1. Էրիկ Մելիքսեթյան, 5. Ֆելիքս Խաչատրյան, 6. Ռաֆիկ Միսակյան, 7. Տիգրան Այունց, 13. Դավիթ Վարդանյան