15 բան, որ տղամարդիկ կցանկանային ասել կանանց
1. Մենք երբեք չենք հեռանում այն կանանցից, որոնց հետ մեզ լավ ենք զգում: Եվ նույնիսկ նրանցից, ում հետ մեզ երբևէ լավ ենք զգացել, միանգամից չենք հեռանում:
2. Մենք կանանց երկու անգամ քիչ ենք հասկանում, քան կուզեինք, սակայն երկու անգամ շատ, քան դուք մտածում եք:
3. Մեզնից շատերը կարողանում են շոր լվանալ, ինչպես նաև՝ արդուկել, փոշի սրբել և անգամ ուտելու ենթակա ինչ-որ բան պատրաստել: Այդ պատճառով էլ տնտեսության մեջ կանանց օգնությունն այնքան անհրաժեշտ չէ մեզ, որ դրա համար դիմանանք շարունակական փնթփնթոցին ու անհարգալից վերաբերմունքին:
4. Մենք չենք վախենում ուժեղ կանանցից: Նրանք պարզապես մեզ դուր չեն գալիս ճիշտ այնպես, ինչպես ձեզ դուր չեն գալիս թույլ տղամարդիկ: Այս երկու կերպարներն էլ շահեկան չեն: Այդ պատճառով էլ հեշտությամբ են լեզու գտնում միմյանց հետ: Ուժեղ կնոջից ու թույլ տղամարդուց կազմված զույգը ոչ թե բացառություն է, այլ ավելի շուտ՝ դասական երևույթ:
5. Եթե տղամարդը ձեզ նախաձեռնողականություն չցուցաբերող հիմարի մեկն է թվում, միգուցե նա պարզապես ձեզ չի՞ ուզում: Այո, սիրելի կանայք, այդպես էլ է լինում: Մենք ունակ ենք ինչպես՝ սիրամարգի պես պոչը բացել, այնպես էլ՝ խորը քուն մտնել՝ կախված իրավիճակից:
6. Եթե ձեր ընկերը սկսի, ասենք, դատողություններ անել աշխարհի ճակատագրի և այլ լուրջ, վերերկրային երևույթների մասին, ապա դա ձեզ պետք է ահազանգ լինի: Դրանք կարող են լինել պրոստատիտի նշաններ:
7. Մատուցողի վրա գոռացող կինը մեզ մոտ հարգանք չի հարուցում, այլ միայն՝ հիասթափություն:
8. Երբեմն մենք իսկապես գիտենք, թե ինչ ենք անում, անգամ, եթե դուք չեք ուզում դա ընդունել:
9. Մենք կարող ենք անտրտունջ և երկար ժամանակ կատարել ձեր բոլոր ցանկությունները: Բայց երբեմն դա պարզապես հետաքրքրասիրություն է, թե որքան հեռու կարող եք դուք գնալ ձեր եսասիրության մեջ: Դրանց արդյունքներով՝ սովորաբար դրան հետևում են կազմակերպչական եզրահանգումներ:
10. Աշխարհում մոտավորապես 3 միլիարդ կին կա: Ընդ որում, նրանց մեջ գեղեցիկներն ավելի շատ են, քան տղամարդկանց մեջ՝ խելացիներն ու հաջողակները: Մենք այդ մասին հիշում ենք, երբ մեզնից չափազանց շատ են պահանջում, բայց տալիս են չափազանց քիչ:
11. Մեզնից ոչ բոլորն են կանացի գիրությունը թերություն համարում: Տարիքի հետ այդ հարցը մեզ ավելի ու ավելի քիչ է զբաղեցնում:
12. Մեզնից յուրաքանչյուրը կնոջ մեջ ամենաշատը գնահատում է մատչելիությունը, բայց եթե միայն այդ կինն իրեն է հասանելի: Ներեցեք մեզ այս պարադոքսի համար:
13. Եթե մենք կնոջը ռեստորան ենք հրավիրում, ապա դա դեռ ոչինչ չի նշանակում: Ճիշտ այդպես էլ ոչինչ չեն նշանակում ժպիտները, կատակները և այլ բաները, անգամ՝ թեթև ֆլիրտը: Մենք այդպես, ինչպես և դուք՝ մեզ, տնտղում ենք ձեզ:
14. Մենք էլ երբեմն ձեզ հետ սեքսով ենք զբաղվում առանց շատ ուզելու, պարզապես որպեսզի չվիրավորենք: Այնպես որ, եթե դուք որոշում եք մեզ հետ անկողին մտնել միայն այն ժամանակ, երբ դա ձեզ է պետք, իմացեք, որ մենք էլ կարող ենք նույն կերպ վարվել: Սեքսն էլ վատը չի լինի, միայն թե դա երկուսի սեքսը չի լինի, այլ յուրաքանչյուրինը՝ իրենը:
15. Մենք կույր չենք և նկատում ենք ձեր չսափրած ոտքերը, չներկված մազարմատները և այլ մանրուքներ: Պարզապես մենք թքած ենք ունենում դրա վրա, եթե իսկապես տարված ենք ձեզնով:
Նյութը հրապարակման պատրաստեց Ս. Պետրոսյանը