
ՊԵԿ-ը հրապարակել է նոր «չեմպիոնների» ցանկը

Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 11 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 4-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:
2017թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 244 տնտեսվարող, 175-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Օրինապահ հարկ վճարողներն են՝
- «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՍՊԸ
- «ԴԻ ԷՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ
- «ՎՎ ՄԵՏԱԼ ԹՐԵՅԴ» ՍՊԸ
- ««ՋՈՒՆԻՈՐ ՔԼԱԲ» ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ
- «ՀԻԼԿՈ» ՍՊԸ
- «ԱԴՎԵՆՏՈՒՐԵՍ» ՍՊԸ
- «ԼԻՆԿ ՏՈՒՐ ԷՅՐ» ՍՊԸ
- «ԹԱՔՍՔՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ
- «ՆԵԿԱ» ՍՊԸ
- «ՍԵՐՎԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ
- ԱՐՄԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՁ
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին