Գյումրիում ընտրություններին մասնակցածների շուրջ 95 տոկոսը քվեարկել է Պուտինի օգտին

Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Գյումրի քաղաքում հավաքել է քվեարկության մասնակիցների ձայների շուրջ 95 տոկոսը: Այս մասին ՌԻԱ նովոստի գործակալությանը հայտնել են Հայաստանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից:

«Գյումրիում Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին մասնակցել է ավելի քան 1300 մարդ: Վլադիմիր Պուտինը հավաքել է քվեարկության մասնակիցների ձայների շուրջ 95 տոկոսը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հայտնել է, որ գլխավոր հյուպատոսությունում քվեարկության ընթացքին հետևել է ՌԴ նախագահի թեկնածու Պավել Գրուդինինի ներկայացուցիչը:

Երևանում՝ ՌԴ դեսպանատանը բացված ընտրական տեղամասում քվեարկած ՌԴ քաղաքացիների 90,5 տոկոսը ձայնը տվել է Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի նախագահական ընտրություններին տեղամասում մասնակցել է ՌԴ շուրջ 5000 քաղաքացի: Համեմատության համար նշենք, որ ՌԴ Պետդումայի նախորդ ընտրություններին Երևանում մասնակցել է ՌԴ 1100 քաղաքացի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031