
««Յուվենթուսը» չի վախենում «Ռեալից»». Բեպե Մարոտա

«Յուվենթուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան խոսել է Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի խաղերի մասին, որտեղ թուրինյան ակումբը հանդիպելու է Մադրիդի «Ռեալին»:
«Պատմականորեն այնպես է դասավորվել, որ «Յուվենթուսը» միշտ մտնում է ֆուտբոլային էլիտայի մեջ: Դա թիմի ԴՆԹ-ում է, դա փոխանցվում է թիմի մարզիչներին և ֆուտբոլիստներին: Մենք կրկին մրցակցային ենք, ինչպես նախորդ տարիներին:
Կարծում եմ՝ մադրիդյան ակումբի հետ մեր հանդիպումը վաղ է տեղի ունենում, չնայած վաղ թե ուշ մենք պետք է հանդիպեինք: Իմ կարծիքով, սա աշխարհի լավագույն ակումբն է: Մենք շատ հարգում ենք մադրիդյան ակումբին, բայց «Յուվենթուսը» չի վախենում «Ռեալից»»,- նշել է Մարոտան:
Սիրարփի Աղաբաբյան