
««Լիվերպուլն» ընդունակ է դառնալու ԱՊԼ-ի չեմպիոն հաջորդ մրցաշրջանում». Սալահ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը գտնում է, որ իր թիմը կարող է հաղթել Անգլիայի առաջնությունը հաջորդ մրցաշրջանում:
«Ես գոհ եմ նրանից, թե ինչպես է ինձ համար դասավորվում մրցաշրջանը: Մենք հույս ունենք առաջ գնալ Չեմպիոնների լիգայում՝ որքան հնարավոր է՝ շատ: Բայց ես գիտեմ, թե ինչքան կարևոր է «Լիվերպուլի» համար հաղթել ԱՊԼ-ն, այնպես որ, մենք հասկանում ենք, թե դեռ ինչքան աշխատանք պետք է կատարենք:
«Մանչեսթեր Սիթին» լավ է խաղում այս մրցաշրջանում, հատկապես՝ առաջնության որոշիչ պահերին: Մեր խնդիրն է՝ հասնել նրանց, և ես գտնում եմ, որ «Լիվերպուլն» ընդունակ է դառնալու ԱՊԼ-ի չեմպիոն հաջորդ մրցաշրջանում: Մեզ պետք է շարունակել աշխատանքը և դառնալ ավելի լավը»,- Սալահի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը