Բաժիններ՝

«Երբ Ռոնալդուն լավ վիճակում է, թիմն էլ է լավ վիճակում». Զինեդին Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի խաղը, ով Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ խաղում (6:3) պոկեր ձևակերպեց:

«Ռոնալդուն շատ կարևոր է մեզ համար, նա էներգիա է տալիս ամբողջ թիմին: Կրիշտիանուն շատ լավ գիտի իրեն և հասկանում է, թե երբ է իրեն պետք մի փոքր մրցաշրջանի վերջում փոխել մոտեցումը մարզումների նկատմամբ: Հետո նա ձեռք է բերում իր լավագույն մարզավիճակը: Ռոնալդուն ցնցող ֆուտբոլիստ է: Մարզումների ժամանակ նա անկրկնելի է, նա անհավանական է:

Ուզում եմ նաև առանձնացնել թիմի մյուս ֆուտբոլիստներին, որոնք նրան շատ են օգնում: Մենք մի քանի գերազանց գոլեր խփեցինք, որոնք հանդիսանում են ամբողջ թիմի ջանքերի արդյունք: Մենք նորից վստահություն ենք ձեռք բերել: Երբ Ռոնալդուն լավ վիճակում է, ապա թիմն էլ է լավ վիճակում»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս