Բաժիններ՝

Լևոն Իգիթյանը մեղադրեց Արթուր Մեսչյանին՝ Կոմիտասի թանգարանի շենքն «այլանդակելու» մեջ

«Թամանյանի կառուցած ոչ մի շենք չի քանդվի Երևանում»,- այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Հանրապետական» խմբակցության անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը:

Նրա խոսքով՝ Կոմիտասի թանգարանի նախկին շենքի հեղինակը ՀՀ մեծ ճարտարապետներից մեկը՝ Կորյուն Հակոբյանն էր. «Դա ավարտված, կերպար ունեցող շենք էր: Ինչ վերաբերում է Արթուր Մեսչյանի լուծմանը, ես շատ ցավում եմ, որ ինքը հաշվի չառավ, որ այդ մեծ հեղինակը նաև սրտացավ է եղել իր նկատմամբ, երբ ինքն աշխատանքի չէր կարող ընդունվել՝ էն թեթևսոլիկ անգլիական դեսպանատուն ընդունվելուց հետո: Երբ ցուցմունք կար նրան աշխատանքի չընդունել, ես էի պայքարում իր շահերի համար, և Կորյուն Հակոբյանը՝ որպես մեծ անուն ունեցող մարդ, մեր կողքին կանգնեց, որ Արթուր Մեսչյանին աշխատանք տան, իսկ ինքը և՛ ճարտարապետական, և՛ մարդկային էթիկան խախտեց  և այդ շենքն այլանդակեց իր նորարարությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031