Թուրքիայում ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է կեղծ լուրի պատճառով
Ստամբուլից Իսրայել թռչող ինքնաթիռի թռիչքը 3 ժամով հետաձգվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թռիչքի հետաձգման պատճառը եղել է 3 իսրայելցիների կողմից տարածված կեղծ լուրը, թե իբր ինքնաթիռում ռումբ է տեղադրված:
«Երեք իսրայելցիներ ինքնաթիռ նստելուց հետո բարձրաձայն կատակել են պայթուցիկ նյութերի վերաբերյալ: Ուղեկցորդուհին, լսելով իսրայելցիների խոսակցությունը, այդ մասին հայտնել է ինքնաթիռի հրամանատարին, ով թռիչքը հետաձգելու և ուղեբեռը ստուգելու հրաման է տվել»,-նշվում է Թուրքիայում Իսրայելի հյուպատոսության տարածած հայտարարության մեջ: