
Նոր Կալեդոնիան հանրաքվե կանցկացնի Ֆրանսիայից անկախության շուրջ

Նոր Կալեդոնիայի Կոնգրեսը մարտի 19-ին ձայների մեծամասնությամբ հաստատել է նոյեմբերի 4-ին Ֆրանսիայից անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը: Այդ մասին հայտնել է «Էրոպ-1» ռադիոկայանը: Հանրաքվեի օգտին քվեարկել է 38 պատգամավոր, դեմ են արտահայտվել 14-ը, եւս երկուսը ձեռնպահ են մնացել:
Հանրաքվեն կազմակերպվելու է Նումեա համաձայնագրի շրջանակներում, որով նախատեսվում է, որ կյանքի մի շարք ոլորտների նկտամամբ հսկողությունն աստիճանաբար կանցնի տեղական իշխանություններին, բացառությամբ պաշտպանության, անվտանգության, արդարադատության եւ արժույթի հետ կապված հարցերի: Այն ստորագրվել էր 1998 թվականին: Հանրաքվեի վերաբերյալ փաստաթղթի տեքստը մշակվել էր «Ազգային ազատագրման Կանակիի սոցիալիստական ճակատ» եւ «Ազգային միություն հանուն անկախության» շարժումների կողմից:
Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի անդրծովյան տարածքն է Խաղաղ օվկիանոսում: 1998 թվականին արշիպելագում արդեն անցկացվել է անկախության հանրաքվե, այն ժամանակ տեղի բնակիչները չպաշտպանեցին քաղաքական գործիչների նախաձեռնությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: