Բաժիններ՝

«Ես մազերը չեմ քաշել, թևերից բռնել եմ և ցանկացել եմ դուրս հրավիրել». ՀՀԿ-ական անդամը՝ ԵԾ անդամների հետ տեղի ունեցած միջադեպի մասին

«Ես ոչ մեկի չեմ ծեծել, ոչ էլ մազերից եմ քաշել»,- այսօր Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու ՀՀԿ-ական անդամ Վասպուրակ Մարտիրոսյանը՝ խոսելով «Երկիր Ծիրանի» խմբակցության հետ տեղի ունեցած միջադեպի մասին:

Նա հայտնեց, որ իրեն դեռ Քննչական կոմիտեից չեն կանչել հարցաքննության: Հարցին՝ ինչո՞ւ քաշեցիք Մարինա Խաչատրյանի մազերը, Վ. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Ես ոչ մեկի մազերից չեմ քաշել: Տեսանյութերը եթե լավ նայեք, ես մազերը չեմ քաշել, թևերից բռնել եմ և ցանկացել եմ դուրս հրավիրել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031