Բաժիններ՝

Օկլահոման կդառնա ԱՄՆ-ի առաջին նահանգը, որտեղ մահապատժի համար կօգտագործի գազակերպ ազոտը

Օկլահոման կդառնա ԱՄՆ-ի առաջին նահանգը, որը մահավճիռների իրականացման համար կսկսի օգտագործել գազակերպ ազոտը: Նահանգի նահանգապետ Մայքլ Հանթերը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնել է, թե ազոտը որպես մեռցնելու միջոց կիրառելը հաստատված է իշխանությունների կողմից:

Ընդ որում, առայժմ հայտնի չէ, թե Օկլահոմայում հատկապես երբ կվերսկսվի մահապատիժների իրականացումը: Նահանգի ԶԼՄ-ները նշում են, որ ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա ընթացիկ տարվա վերջից ոչ շուտ: Օկլահոմայի իշխանությունները 2015 թվականին ժամանակավորապես դադարեցրել են մահավճիռների իրականացումը, որոնք կատարվում էին ներերակային ներարկումների կիրառման միջոցով:

Դա կապված է մի քանի դեպքերի հետ, երբ բարձրագույն պատժաչափի դատապարտվածներն անտանելի ցավեր են զգացել մահապատժի իրականացման ընթացքում:

Ներկայում Օկլահոմայի բանտերում, գլխավոր դատախազի խոսքով՝ պահվում է 16 կալանավոր, որոնք դատապարտված են մահապատժի: Նրանք սպառել են դատավճիռը բողոքարկելու բոլոր հնարավորությունները: Ընդամենը վեջրին 40 տարվա ընթացքում Օկլահոմայում մահապատժի է ենթարկվել 112 մարդ, ինչը ամենաբարձր ցուցանիշներից մեկն է ԱՄՆ-ի բոլոր նահանգների թվում: Ընդհանուր առմամբ, մահապատիժը թույլատրված է ԱՄՆ-ի 31 նահանգում: 2017 թվականի հուլիսի դրությամբ, մահապատժի ի կատար ածմանն սպասում էր ավելի քան 2,8 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս