Բաժիններ՝

Մինսկում մանկական «Եվրատեսիլ»-ը տեղի կունենա նոյեմբերի 25-ին

Մինսկում մանկական «Եվրատեսիլ»-ը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 25-ին: Այդ մասին, ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, մարտի 18-ին հայտարարել է մրցույթի ազգային կազմակերպիչը՝ Բելհեռուստառադիոընկերությունը։

«Եթե մենք ասում ենք, որ մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ապա դա նշանակում է, որ արդեն նոյեմբերի սկզբից մենք «Մինսկ-Արենան» կսկսենք նախապատրաստել մրցույթին»,- հայտարարել է Բելհեռուստառադիոընկերության գլխավոր պրոդյուսերի տեղակալ Օլգա Շլյագերը ընկերության առաջատար ալիքի՝ «Բելառուս 1»-ի եթերում: Մինսկը երգի այդ մրցույթը կընդունի արդեն երկրորդ անգամ: Նախորդ անգամ մանկական «Եվրատեսիլ»-ը Բելառուսում անցկացվել է 2010 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031