
Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Լիժենն է. հավակնորդների մրցաշար

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Դին Լիժենն է:
Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Մյուս զույգերն են. Գրիշչուկ-Կրամնիկ, Մամեդյարով-Կարյակին, Սո-Կարուանա:
7 տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 5 միավորով Ֆաբիանու Կարուանան է: 4,5 միավորով երկրորդը Շախրիյար Մամեդյարովն է: Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը ունեն 3,5 միավոր: 3 միավոր ունի Սերգեյ Կարյակինը, իսկ մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով եզրափակում են Լևոն Արոնյանը և Ուեսլի Սոն:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: