Գերմանիայի կողմից Թուրքիային վաճառվող զենքի ծավալներն ավելացել են
Գերմանիայի կառավարությունը շարունակում է Թուրքիային զենք վաճառել: Երկրի էկոնոմիկայի նախարարությունը ի պատասխան «Կանաչների կուսակցության» պատգամավոր Օմիդ Նուրիպուրի հարցադրմանը, տվյալներ է տրամադրել Գերմանիայի կողմից Թուրքիային վաճառված զենք-զինամթերքի ծավալների մասին:
Նախարարության տվյալներով՝ Սիրիայում «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մեկնարկից ի վեր Գերմանիան Թուրքիային վաճառել է 4 միլիոն 400 հազար եվրոյի ռազմական արտադրանք: Եվ սա այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Թուրքիային վաճառված զենքի ընհանուր արժեքը կազմել է 3 միլիոն 600 հազար եվրո:
Այսպիսով, ըստ ermenihaber.am-ի՝ 2018 թվականին Գերմանիայի կողմից Թուրքիային վաճառված ռազմական արտադրանքի ծավալները մեծացել են:
Ըստ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալների՝ 2018-ի միայն հունվար-փետրվար ամիսներին կառավարությունը ստորագրել է 34 թույլտվություն Թուրքիային 9 միլիոն 700 հազար եվրոյի զենք-զինամթերք վաճառալու վերաբերյալ: