Բաժիններ՝

Արոնյանը կրկին պարտվեց. հավակնորդների մրցաշար

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին պարտվեց հավակնորդների մրցաշարում:

Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 37-րդ քայլին Արոնյանը անձնատուր եղավ:

Մյուս պարտիաներից ավարտվել է միայն Գրիշչուկ-Մամեդյարով խաղը, որտեղ գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031