Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը շնորհավորել է Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանին՝ վերընտրվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ բարեմաղթանքներ եմ հղում ՝ վերընտրվելու կապակցությամբ:

Մենք մեծապես կարևորում ենք Չինաստանի հետ համագործակցության շարունակական զարգացումն ու խորացումը:

Գոհունակությամբ եմ նշում, որ հատկապես վերջին տարիներին մեր երկու երկրների կառավարությունների ակտիվ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տնտեսության և առևտրի ոլորտներում համագործակցության դրական դինամիկայով, ինչպես նաև՝ մշակութային և կրթական փոխանակումների ընդլայնմամբ:

Միևնույն ժամանակ, վստահ եմ, որ հայ-չինական բազմակողմանի համագործակցությունը դեռ զգալի չօգտագործված ներուժ ունի, և այն խորացնելու և զարգացնելու նպատակով պատրաստ եմ Ձեզ հետ, մեծարգո պարոն վարչապետ, ջանքեր գործադրել՝ ի շահ և բարգավաճում մեր երկրների և ժողովուրդների»,- ասված է ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս