Բաժիններ՝

Արոնյանի հաջորդ մրցակիցը Կարուանան է. հավակնորդների մրցաշար

Շախմատի հավակնորդների մրցաշարում մեկօրյա հանգստից հետո վերսկսվուն եմ պարտիաները:

7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում է Ֆաբիանու Կարուանայի հետ: Մյուս զույգերը կազմել են՝ Գրիշչուկ-Մամեդյարով, Կրամնիկ-Լիժեն, Կարյակին-Սո:

6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները 4-ական միավորով Ֆաբիանու Կարուանան և Շախրիյար Մամեդյարոﬖ են: 3-ական միավոր ունեն Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը և Դին Լիժենը: 2.5 միավոր ունեն Լևոն Արոնյանը և Ուեսլի Սոն: Վերջին տեղում 2 միավորով Սերգեյ Կարյակինն է:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս