
«Ոչ ոք չի կարող համեմատվել ինձ հետ, ուրիշ Կրիշտիանու չի լինի». Կրիշտիանու Ռոնալդու

Պորտուգալացին բարձր կարծիք ունի իր մասին:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ձեռքբերումները և ոճը համարում է յուրահատուկ:
«Կարիերայի սկզբում ես երազում էի այն մասին, որ դառնամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ընկերներս նայում էին ինձ և ասում էին. «Ընդհանրապես դու ինչի՞ մասին ես խոսում»:
Ես խաղում էի ուրախանալու համար, բայց միշտ մտքումս պահում էի, որ ես պոտենցիալ ունեմ: Ես գործի անցա Մանչեսթերում:
Ես շուրջս շատ մարդ չեմ տեսնում իմ տաղանդով, իմ աշխատանքային էթիկայով: Ոչ ոք չի համեմատվի ինձ հետ, ուրիշ Կրիշտիանու Ռոնալդու չի լինի»,- Ռոնալդուին է մեջբերում Marca-ն:
Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիր է, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, Եվրոպայի չեմպիոն:
Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանուն անցկացրել է 22 խաղ, խփել է 18 գոլ և կատարել է 7 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը