Բաժիններ՝

«Չեմ կարծում, որ Սալահն ուզում է, որպեսզի իրեն համեմատեն Մեսսիի հետ». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կածրիքն է հայտնել եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի մասին, ով ԱՊԼ-ի 31-րդ տուրի «Ուոտֆորդի» դեմ խաղում (5:0) դարձավ 4 գոլի հեղինակ:

«Ես չեմ կարծում, որ Մոն կամ էլի ինչ-որ մեկը ուզում են, որպեսզի իրենց համեմատեն Լիոնել Մեսսիի հետ: Լեոն այն խաղացողն է, ով անում է ամեն ինչ, ինչ ուզում է կարիերայի ամբողջ ընթացքում: Մինչ նա վերջին ֆուտբոլիստը, ով այդպես ազդում էր խաղերի արդյունքների վրա, Դիեգո Մարադոնան էր:

Բայց Սալահը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Սալահը միշտ ցուցադրում է այն ունակությունները, որոնք դարձնում են նրան աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նա մեզ շատ է օգնում: Կարծում եմ, որ թիմի բոլոր ֆուտբոլիստները սիրում են խաղալ նրա հետ»,- Կլոպին է մեջբերում Sports Mole-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս