
«Արսենալը» պլանավորում է ստորագրել «Բորդոյի» կիսապաշտպան Մալկոմին

Բրազիլացին կարող է շարունակել կարիերան «Արսենալի» կազմում:
«Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Բորդոյի» կիսապաշտպան Մալկոմի նկատմամբ: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների տվյալների՝ «զինագործները» մտադիր են պայքարել «Բավարիայի» հետ բրազիլացի կիսապաշտպանի համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բորդոյի» կիսապաշտպան Մալկոմը պայմանավորվել է ակումբի ղեկավարության հետ այն մասին, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նրան թույլ կտան տեղափոխվել այլ ակումբ:
Հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ Մալկոմը գտնվում էր ԱՊԼ-ի մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում, սակայն արդյունքում ֆուտբոլիստը շարունակեց պաշտպանել «Բորդոյի» գույները:
Մալկոմը գնահատվում է 50 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը