ՊՍԺ-ն դիտարկում է «Յուվենթուսի» մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի տարբերակը
Էմերիին արդեն ոչ ոք չի հավատում:
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին դիտարկվում է որպես Ունայի Էմերիի փոխարինողը ՊՍԺ-ում:
Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, ֆրանսիական ակումբի համար առաջնային տարբերակ է հանդիսանում «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն, բայց իսպանացու ֆինանսական պահանջները ստիպել են ՊՍԺ-ի ղեկավարությանը դիտարկել իտալացի մասնագետին: Ընդ որում, պաշտոնական բանակցություններ տեղափոխության վերաբերյալ դեռ չեն վարվել:
Ունայի Էմերին մոտ է ՊՍԺ-ից հեռացվելուն՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալից» կրած պարտությունից հետո:
Ալեգրին գլխավորում է «Յուվենթուսը» 2014 թվականից: Թուրինյան ակումբի հետ նա հաղթել է Իտալիայի 3 առաջնություն և հասել է 2016-17թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը