Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է, որը մի խումբ օգտակար հատկություններ ունի՝ կարող է օգնել պաշտպանել սրտի առողջությունը, մաքրել լյարդը, էնդոկրին գեղձերը։ Այն արդյունավետ միջոց է անեմիայի, դիաբետի, ճարպակալման դեմ։ Բազուկի հյութը հրաշալի միջոց է հիպերտոնիայով տառապող մարդկանց համար։

Բաղադրիչներ

  • 1,5 կգ կամ 8 բազուկ
  • 1 թեյի գդալ անանուխի թարմ կամ չոր տերևներ
  • 1 միջին չափի սոխ
  • 1 լիտր մաքուր ջուր
  • 1 ճաշի գդալ շագանակագույն շաքար։

Պատրաստման եղանակը։ Ջուրը եռացրեք, բազուկը մաքրեք, մանր կտրատեք, լցրեք եռացող ջրի մեջ։ Մաքրեք սոխը, ավելացրեք բազուկին։ Կրակին թողեք մոտավորապես 15-20 րոպե։ Կրակն անջատելուց հետո թողեք ևս 20-25 րոպե։

Ավելացրեք անանուխն ու շաքարը, կրկին եռացրեք։ Սառելուց հետո լցրեք ապակե տարայի մեջ, փակեք, պահեք սառնարանում։

Կարդացեք նաև

Ինչպես օգտագործել։ Օրվա ընթացքում օգտագործեք 3 անգամ՝ 1-ական ճաշի գդալ։ Նշանների վերանալուց հետո խորհուրդ է տրվում օգտագործել ևս 3-5 օր։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս