
Քուրդ զինյալները մահափորձ էին ծրագրել Էրդողանի և նրա ընտանիքի դեմ

Թուրքիայի ոստիկանությունը ահաբեկչության գործի շրջանակներում հարցաքննել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորման անդամներ Զոզամ Քութումին, Մեհմեթ Էմին Թորենին և Գյուլշեն Բահադիրին։ Վերջիններս մասնակցություն են ունեցել Ստամբուլում պայթյունների կազմակերպմանը 2016-ին:
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հարցաքննության ժամանակ հայտնի է դարձել, որ քուրդ զինյալները պատրաստվում էին մահափորձ կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։
Քրդական խմբավորման անդամների տանը կատարված խուզարկության արդյունքում ձեռք են բերվել մի շարք ապացույցներ: Մասնավորապես հայտնաբերվել է ծածկագիր, որը վերծանելուց հետո հայտնի է դարձել, որ քուրդ զինյալները պատրաստվում էին մահափորձ կատարել ոչ միայն Էրդողանի, այլ նաև նրա ընտանիքի անդամների և հարազատների դեմ։
Քրդական խմբավորման անդամների տանը հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: