Բաժիններ՝

Պահոց կարկանդակներ՝ կարտոֆիլով

Բաղադրիչներ

1. Խմորիչով պահոց խմոր – 500 գ
2. Կարտոֆիլ – 6 հատ
3. Սոխ – 2 հատ
4. Բուսայուղ – 3 ճ/գ
5. Համեմունք՝ կարտոֆիլի համար – 1 ճ/գ
6. Սև աղացած պղպեղ
7. Սև թեյ – 1 թ/գ
8. Աղ

Պատրաստման եղանակը

1. Նախապես հալեցնել խմորը և թողնել որոշ ժամանակ սենյակային ջերմաստիճանում: Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան:

2. Կարտոֆիլները կեղևով եփել աղ արած եռացող ջրում՝ մինչև փափկելը, հետո վրան սառը ջուր լցնել, մաքրել և անցկացնել քերիչով:

3. Սոխը մաքրել, մանր կտրատել: Տապակել բուսայուղով միջին կրակի վրա մոտ 10 րոպե: Ավելացնել համեմունք և սև պղպեղ, խառնել կարտոֆիլին:

4. Սև թեյի վրա բաժակի մեջ լցնել մոտ 80 մլ եռացրած ջուր և թողնել, որ թրմվի, հետո քամել: Այս թուրմը պետք է պահոց կարկանդակին քսելու համար (ձվի և կարագի փոխարեն):

5. Խմորը բաժանել 12 մասերի, յուրաքանչյուրից բլիթ գրտնակել: Կենտրոնում մեծ գդալով միջուկ դնել և կարկանդակ ձևավորել:

6. Շարել կարկանդակները տապակի վրա, վրան թունդ թեյ քսել: Թողնել մոտ 15 րոպե: Թխել ջեռոցում 20 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս