
Բելգիայում վաճառել են աշխարհում մեծությամբ 5-րդ ալմաստը

Բելգիայի Անտվերպեն քաղաքի աճուրդում 40 մլն դոլարով վաճառվել է պատմության մեջ ամենախոշոր ալմաստներից մեկը: Այդ մասին հայտնել է Gem Diamonds Ltd ալմաստ արդյունահանող բրիտանական ընկերությունը: Ալմաստն այս տարվա հունվարին հայտնաբերվել էր Լեթսենգի հանքավայրում, որը գտնվում է Լեսոտո աֆրիկյան թագավորությունում:
Քարը D գույնի է եւ պատկանում է Iia տեսակին, այսինքն՝ դա անգույն ալմաստ Է՝ գրեթե առանց խառնուրդների: Այն ստացել է «Լեսոտոյի լեգենդ» անվանումը: «Gem Diamonds-ը ուրախ է հայտնելու, որ 910 կարատ զանգվածով բացառիկ որակի ալմաստը … 40 մլն դոլար արժեքի է հասել Անտվերպենի աճուրդում, որը տեղի է ունեցել 2018 թվականի մարտի 12-ին»,-հայտնել է ընկերությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: