Բաժիններ՝

«Յուվենթուսը» մտադիր է երկարաձգել պայմանագրերը Կելինիի և Բարձալիի հետ

Մոտ ժամանակներս «Յուվենթուսը» նոր պայմանագրեր կստորագրի պաշտպաններ Ջորջո Կելինիի և Անդրեա Բարձալիի հետ:

«Յուվենթուսի» ղեկավարությունը չի պլանավորում հրաժեշտ տալ վետերան պաշտպաններ Անդրեա Բարձալիին և Ջորջիո Կելինիին և պատրաստ է նրանց հետ նոր պայմանագրեր ստորագրել: Երկու պաշտպանների պայմանագրերն էլ լրանում են 2018թ. հունիսի 30-ին, և նրանք երկուսն էլ բազմիցս հայտարարել են, որ կցանկանային ավարտել կարիերան «Յուվենթուսում»: Ըստ Tuttosport-ի տեղեկության՝ «Ծեր սենյորայի» ղեկավարությունը պատրաստ է կատարել նրանց ցանկությունը: Բարձալին կստորագրի մեկ տարվա պայմանագիր, իսկ Կելինին՝ ավելի երկարաժամկետ:

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Կելինին անցկացրել է 32 խաղ «Յուվենթուսի» կազմում, իսկ 36-ամյա Բարձալին՝ 29:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս