Բաժիններ՝

«Բավարիան» բանակցություններ կսկսի Ռոբենի և Ռիբերիի հետ ապրիլին

«Բավարիան» դիտարկում է Արիեն Ռոբենի և Ֆրանկ Ռիբերիի հետ պայմանագրերի երկարաձգման տարբերակը:

«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հաղորդել է, թե երբ են տեղի ունենալու բանակցությունները վետերաններ Ֆրանկ Ռիբերիի և Արիեն Ռոբենի հետ: Երկուսի պայմանագրերն էլ լրանում են 2018թ. հունիսի 30-ին:

«Մենք շփվեցինք երկու ֆուտբոլիստների հետ էլ և որոշեցինք, որ բանակցությունները կվարենք ապրիլին, իսկ հետո կտեսնենք: Նրանք երկուսն էլ համաձայնեցին դրա հետ, նրանք դրանում ոչ մի պրոբլեմ չեն տեսնում: Հասկանալի է, որ նրանք երկուսն էլ կցանկանային մնալ «Բավարիայում»»,- Ռումենիգեի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031