 
                        «Չելսին» կարող է փոխարինել Կուրտուային Դոնարումայով
 
                                    «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հետաքրքիր է Լոնդոնի «Չելսիին»:
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «կապույտների» դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է տեղափոխվել այլ ակումբ, քանի որ նրա նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալը» և ՊՍԺ-ն:
Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, լոնդոնցիներն արդեն կողմնորոշվել են իրենց դարպասապահի հնարավոր փոխարինողի հարցում: Ըստ պարբերականի տեղեկության՝ Կուրտուայի թիմից հեռանալու դեպքում «Չելսին» ձեռք կբերի «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային:
19-ամյա դարպասապահը լավ հարաբերությունների մեջ չի գտնվում «Միլանի» երկրպագուների հետ, և դրա համար կարող է հեռանալ ակումբից հաջորդ ամռանը: Գումարած սրան՝ «ռոսոներներն» արդեն պայմանավորվել են «Նապոլիի» դարպասապահ Պեպե Ռեյնայի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ, ինչը լրացուցիչ ապացույց է հանդիսանում այն բանի, որ «Միլանը» պատրաստ է հրաժեշտ տալ Դոնարումային:
Կուրտուայի գրծող պայմանագիրը «կապույտների» հետ լրանում է 2019 թվականին, և կողմերը դեռ շատ հեռու են պայմանագրի երկարաձգումից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        