Բաժիններ՝

Ինչ տեսք ունի հարյուրմետրանոց երշիկը. ռեկորդ Ղրղզստանում

Բիշքեկի բնակիչները կարող են հայտնվել Գիննեսի ռեկորդների գրքում. նրանք պատրաստել են 1464 կիլոգրամ կշռող մսային ճաշատեսակ՝ «բեշբարմակ», եւ 117-մետրանոց երշիկ՝ «չուչուկ»:

Տեսանյութում ցուցադրված են կադրեր, թե ինչպես է սահմանվել ռեկորդը։Համաշխարհային ռեկորդի հավակնող ճաշատեսակների պատրաստման համար, օգտագործվել է ինը ձիու միս: Պատրաստման ընթացում գործի են դրվել քառասուն խոհարարներ եւ երեսուն օգնականներ, ինչի մասին հայտնել է «Sputnik Ղրղզստան»-ը:

Ազգային ճաշատեսակների համար միսն սկսել են եփել դրանց պատրաստումից մեկ օր առաջ: Ճաշատեսակների պատրաստման գործընթացին հետեւել են Գիննեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս