Պատրիկ Վիերան կցանկանար ապագայում գլխավորել «Արսենալը»
«Արսենալի» նախկին կիսապաշտպան Պատրիկ Վիերան, ով տվյալ պահին գլխավորում է «Նյու Յորք Սիթին», խոստովանել է, որ մի օր կցանկանար դառնալ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչը: Վիերան հանդես է եկել «Արսենալի» կազմում 1996-2005թթ. և ավարտել է կարիերան 2011 թվականին:
«Կասեմ այսպես. ինձ համար ինչ-որ ժամանակ հետաքրքիր կլինի գլխավորել «Արսենալը»: Ես չեմ կարող սրան որևէ բան ավելացնել, որովհետև այստեղ ասելու բան չկա: Չեմ ցանկանում վիրավորել Վենգերին, ումով ես հիանում եմ և ում նկատմամբ մեծ հարգանք եմ տածում: Ես գիտեմ, որ նա շատ է տանջվում այսօրվա արդյունքներից, և դրանից ավելի շատ՝ տանջվում է նրանից, թե ինչ են խոսում իր նախկին ֆուտբոլիստները»,- Վիերային է մեջբերում L’Equipe-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը