Բաժիններ՝

Լուիս Էնրիկեն, Դե Խեան, Լևանդովսկին և Քեյնը ՊՍԺ-ի շորթ-լիստում են

ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է լրջորեն փոփոխել թիմի կազմն ամռանը: Թիմը ցանկանում է ստորագրել դարպասապահի, ձախ պաշտպանի, հարձակվողի, ինչպես նաև հրավիրել նոր մարզիչ:

ՊՍԺ-ի մարզչի պաշտոնը զբաղեցնելու համար քննարկվում են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ Անտոնիա Կոնտեն («Չելսի»), Մաուրիսիո Պաչետինոն («Տոտենհեմ») կամ կատալոնական «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն:

Դարպասապահների շորթ-լիստում են Տիբո Կուրտուան («Չելսի»), Դավիդ Դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ») և Ջանլուիջի Դոնարուման («Միլան»): ՊՍԺ-ի ղեկավարությունը պաշտպանի դիրքում քննարկում է Ն՛Գոլո Կանտեի («Չելսի») կամ Ֆաբիանոյի («Մոնակո») տարբերակները, իսկ ձախ եզրում քննարկվում է Ալեքս Սանդրոյի տարբերակը «Յուվենթուսից»:

Նշվում է, որ Էդիսոն Կավանին ամռանը կլքի ֆրանսիական ակումբը: Այդ դեպքում ակումբի ղեկավարությունը կփորձի ձեռք բերել Ռոբերտ Լևանդովսկուն («Բավարիա») կամ Հարի Քեյնին («Տոտենհեմ»): ՊՍԺ-ն պլանավորում է թիմում պահել Նեյմարին և խաղը կառուցել նրա շուրջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս