Բաժիններ՝

Նիկոլայ Լեբեդևի «Վարպետը և Մարգարիտան» ֆիլմը վարձույթում կհայտնվի 2021 թվականին

Ռուսական «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմը՝ 800 միլիոն ռուբլի բյուջեով, վարձույթ դուրս կգա 2021 թվականին: Մարտի 14-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Մարս Մեդիայի» մամուլի ծառայությունում։

«Կոնստանտին Էռնստը (Առաջին ալիք), Իգոր Տոլստունովը («Պրոֆիտ), Լեոնարդ Բլավատնիկը («Ամեդիա Պրոդաքշն») եւ Ռուբեն Դիշդիշյանը («Մարս Մեդիա») հանդես կգան որպես «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի պրոդյուսերներ՝ ըստ Միխայիլ Բուլգակովի համանուն վեպի մոտիվների»,- պատմել են մամուլի ծառայությունում:

Ընկերությունում նշել են, որ ռեժիսորը եւ սցենարի հեղինակը Նիկոլայ Լեբեդեւն է, կինոնկարի բյուջեն 800 միլիոն ռուբլի է: «Վարպետը եւ Մարգարիտան» վարձույթ դուրս կգա 2021 թվականին»,- հավելել են մամուլի ծառայությունում:

Միխայիլ Բուլգակովի վեպը բազմիցս Էկրանավորել են: Վեպի մոտիվներով ստեղծված առաջին կինոտարբերակը 1971 թվականին ստեղծել է Անջեյ Վայդան: Մեկ տարի անց էկրան է բարձրացել Ալեքսանդր Պետրովիչի կինոնկարը: 1989 թվականին ռեժիսոր Մացեյ Վոյտիշկոն թողարկել է չորսսերիանոց հեռուստաֆիլմ:

1994 թվականին «Վարպետը եւ Մարգարիտան» նկարահանել է Յուրի Կարան, բայց բեմադրողի եւ պրոդյուսերի տարաձայնությունների պատճառով ֆիլմն էկրան է բարձրացել միայն 17 տարի անց: 2005 թվականին իր տարբերակն է ներկայացրել Վլադիմիր Բորտկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս