Բաժիններ՝

Մուստաֆին խոսել է Մխիթարյան-Օբամեյանգ զույգի խաղի մասին

Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Շկոդրան Մուստաֆին խոսել է «զինագործների» նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի համագործակցության մասին:

«Մխիթարյանը և Օբամեյանգը միմյանց վաղուց գիտեն, բայց դա չէ կարևորը ֆուտբոլում: Բոլորս պետք է մեր առավելագույնը տանք և նոր հնարավորություններ գտնենք: Միայն այդ դեպքում կկարողանանք լավ արդյունքի հասնել»-ասել է Մուստաֆին:

Լոնդոնի «Արսենալ»-ը ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30 տուրից հետո ունի 48 միավոր և մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» կազմում կատարել է 9 գոլային փոխանցում և խփել երկու գնդակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս