
Շատ համեղ և բուրումնավետ սոլյանկա՝ վրացական ձևով

Բաղադրիչներ
1. Տավարի միս – 700 գ
2. Սոխ – 2 հատ
3. Թթու վարունգ – 3 հատ
4. Տոմատի մածուկ – 2 ճ/գ
5. Սխտոր – 4 ատամիկ
6. Աղ
7. Բուսայուղ
8. Սև աղացած պղպեղ
9. Խմելի-սունելի, աղացած համեմ, չոր ռեհան, զիրա, քաղցր և կծու աղացած կարմիր պղպեղ, սամիթ, դափնու տերև
10. Թարմ կանաչի (մաղադանոս և համեմ)
Պատրաստման եղանակը
1. Միսը կտրատել 2×5 սմ չափերի: Տեղավորել եռացող ջրի մեջ, հեռացնել փրփուրը, իջեցնել կրակը և եփել 1 ժամ:
2. Սոխը կտրատել կիսալուսնաձև և տապակել բուսայուղով թավայի մեջ:
3. Տապակած սոխը խառնել տոմատի մածուկի հետ:
4. Թթու վարունգն անցկացնել քերիչով: Լցնել թավայի պարունակության մեջ, խառնել:
5. Միսը տեղավորել թավայի մեջ:
6. Լցնել 250-300 մլ մսաջուր: Աղ անել, ավելացնել աղացած սխտոր և համեմունքներ: Ցածր կրակի վրա եփել ևս 20 րոպե:
7. Վերջում ավելացնել մանր կտրատած կանաչի և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը